Տավուշի և Լոռու մարզերի մի քանի համայնքներում գազամատակարարումը կդադարեցվի

Գազօջախ
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն խնդրում է պահպանել անվտանգության կանոնները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ այսօր պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով Հայաստանի որոշ համայնքներում կդադարեցվի գազամատակարարումը։
Ըստ հաղորդագրության` ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն կդադարեցվի Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Կողբ բնակավայրի «Գյուղամեջ» թաղամասի գազասպառողների, իսկ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն` Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Մ.Խորենացու, Գր.Լուսավորչի, Թումանյան փողոցներով, Տ.Մեծի պողոտայով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն խնդրում է պահպանել անվտանգության կանոնները:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար քաղաքացիները կարող են զանգահարել 1-04 հեռախոսահամարով: