ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. ՀՀ կառավարության N 731-Ն որոշմամբ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Աղձք բնակավայրում ստեղծվել է «Աղձք» պատմամշակութային արգելոցը։
Արշակունյաց թագավորների հանրահայտ դամբարանը Աղձքում
© Photo
Հավելենք, որ Աղձքում է գտնվում 4-րդ դարի Արշակունյաց թագավորների հանրահայտ դամբարանը, որտեղ ամփոփվել են և՛ հեթանոս, և՛ քրիստոնյա հայ թագավորների գերեվարված և վերադարձված մասունքները: Դամբարանը հավանաբար կառուցվել է 364 թվականին:
Դամբարանի շրջապատում կատարված պեղումներով բացվել են դամբարանի վերգետնյա մասի աստիճանաձև (5 աստիճաններից բաղկացած), արևելյան կողմից հարավային կողմը շրջանցող հիմնապատվանդանը և եռանավ բազիլիկ եկեղեցու մնացորդներ։
Արշակունյաց թագավորների հանրահայտ դամբարանը Աղձքում
© Photo
Նշենք, որ Հայաստանում կա 14 արգելոց-թանգարան, որոնցից 8-ը պատմամշակութային արգելոցներ են։