Պուտինն առաջարկել է ուսումնասիրել ԵԱՏՄ-ի և ԱՄԷ-ի միջև առևտրային համաձայնագիր կնքելու հարցը

Վլադիմիր Պուտին
ՌԴ նախագահը նշել է, որ Եվրասիական տնտեսական միության գործունեության նկատմամբ օտարերկրյա շատ գործընկերների հետաքրքրությունն աճում է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի առցանց նիստում առաջարկել է ուսումնասիրել Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) հետ արտոնյալ առևտրային համաձայնագրի հարցը:
Ինչպես նշել է ՌԴ նախագահը, ԵԱՏՄ գործունեության նկատմամբ արտասահմանյան շատ գործընկերների հետաքրքրությունն աճում է:
«Այժմ ակտիվ բանակցություններ են ընթանում ազատ առևտրի մասին լիարժեք համաձայնագիր կնքելու ուղղությամբ, այդ թվում՝ Իրանի հետ։ Այդ համաձայնագիրը կոչված է փոխարինելու 2018 թվականի գործող ժամանակավոր համաձայնագրին, որի իրագործումն արդեն նկատելիորեն ազդել է միության ապրանքաշրջանառության վրա»,– ասել է Պուտինը:
Նրա խոսքով՝ 2021 թվականի արդյունքներով ապրանքաշրջանառությունն աճել է 73,5%–ով՝ մինչև 5 մլրդ դոլար, ԵԱՏՄ-ից արտահանումն ավելացել է 2,1 անգամ՝ մինչև 3,4 մլրդ դոլար:
Իրանի հետ առևտրի արտոնյալ ռեժիմը պահպանելու համար, մինչ ազատ առևտրի մասին նոր համաձայնագրի կնքումը, Մոսկվան կողմ է, որ ժամանակավոր համաձայնագիրը երկարաձգվի։
ՌԴ կառավարությունը ցանկանում է վերացնել duty free-ի սահմանափակումները ԵԱՏՄ տարածքում
«Նաև կարծում ենք, որ նպատակահարմար է ակտիվացնել Եգիպտոսի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները, համանման բանակցություններ սկսել Ինդոնեզիայի հետ և ուսումնասիրել Արաբական Միացյալ Էմիրությունների հետ արտոնյալ առևտրային համաձայնագիր կնքելու հարցը»,- ասել է Պուտինը:
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել էր, որ Երևանը շահագրգռված է, որպեսզի Իրանի և Եվրասիական տնտեսական միության միջև ազատ առևտրի մասին համաձայնագիրը հնարավորինս արագ կնքվի:
Մայիսի 29-ը կհռչակվի ԵԱՏՄ-ի օր