ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. Ավստրիայի կանցլեր Կարլ Նեհամերը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ուկրաինայում տիրող իրավիճակի շուրջ հեռախոսազրույցը շատ լուրջ է եղել։ Վիեննայում լրագրողների հետ զրույցում է այս մասին ասել Նեհամերը, գրում է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ավստրիայի կանցլեր Կարլ Նեհամերի հեռախոսազրույցի մասին։
«Այս խոսակցությունը, ինչպես և նախորդը, շատ ինտենսիվ էր, շատ լուրջ», - ասել է կանցլերը:
Նրա խոսքով՝ Պուտինը վստահեցրել է, որ պատրաստ է ակտիվորեն քննարկել Ուկրաինայի հետ գերիների փոխանակման հարցը՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է առաջընթաց գրանցել։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 93-րդ օրը։