Մոսկվային ու Մինսկին հայտարարված տնտեսական պատերազմը չի խանգարի ԵԱՏՄ-ի զարգացմանը. Պեսկով

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի - Sputnik. Մոսկվային ու Մինսկին հայտարարված տնտեսական պատերազմը չի խանգարի ԵԱՏՄ-ի զարգացմանն ու ամրապնդմանը։ Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«ԵԱՏՄ-ում շատ ու շատ զարգացած ինտեգրացիա է, շարունակվում է նրա զարգացումը։ Կան դժվարություններ, որոնք կապված են տնտեսական պատերազմի հետ, ինչն ընթանում է ԵԱՏՄ-ի առնվազն 2 անդամների՝ Ռուսաստանի ու Բելառուսի դեմ, բայց դա չի կարող խանգարել ու չի խանգարի այս ձևաչափի զարգացմանն ու ամրապնդմանը»,- ասել է Պեսկովը։

Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 93-րդ օրը։