Մարտ ամսից սկսած՝ ԵԱՏՄ-ն ավելի քան 30 հակաճգնաժամային որոշում է ընդունել

ՌԴ նախագահն անդրադարձավ նաև պարենային անվտանգության խնդրին` հայտարարելով, որ միության ադամ 5 երկրները պարենամթերքի ներքին արտադրության հաշվին լիովին ապահովում են ներքին շուկայի ամբողջ պահանջարկը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. 2022-ի մարտ ամսից ի վեր Եվրասիական տնտեսական հանձնաժողովն (ԵՏՀ) ընդունել է գործարարներին ու հասարակ քաղաքացիներին աջակցող ավելի քան 30 հակաճգնաժամային որոշում` սահմանափակումների հետևանքները մեղմելու, մակրոտնտեսական կայունությունն ամրապնդելու համար։
Այս մասին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի առցանց նիստում հայտարարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Միայն մաքսային ոլորտում մարտ ամսից ի վեր հաստատվել է միջոցառումների 3 փաթեթ` ավելի քան 1600 ապրանքատեսակների ներկրման մաքսատուրքերը զրոյացնելու վերաբերյալ։ Դրանց արդյունքում ներկրողների խնայողությունն առաջիկա կես տարում կարող է հասնել շուրջ 800 մլն դոլարի»,- ասաց ՌԴ նախագահը։

Պուտինը նաև հիշեցրեց, որ գնաճը զսպելու համար ԵՏՀ-ի որոշմամբ զրոյացվել են նաև ֆիզիկական անձանց անձնական օգտագործման մինչև 1000 եվրո արժեքով ապրանքների ներկրման մաքսատուրքերը։
ՌԴ նախագահն անդրադարձավ նաև պարենային անվտանգության խնդրին` հայտարարելով, որ միության ադամ 5 երկրները պարենամթերքի ներքին արտադրության հաշվին լիովին ապահովում են ներքին շուկայի ամբողջ պահանջարկը։