Մայիսի 29-ը կհռչակվի ԵԱՏՄ-ի օր

Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների դրոշները
Առաջարկը ներառված է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի օրակարգում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. Մայիսի 29-ը կհռչակվի Եվրասիական տնտեսական միության օր։ Այս մասին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի առցանց նիստում հայտարարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Մենք լիովին ողջունում ենք նախապատրաստված որոշումը` մայիսի 29-ը Եվրասիական տնտեսական միության օր հռչակելու մասին։ Այսպիսով օրացույցում նոր կարևոր ամսաթիվ կհայտնվի, որը կխորհրդանշի մեր ժողովուրդների միավորումն ու անդամ երկրների` ԵԱՏՄ ընդհանուր ինտեգրացիոն գործընթացին հավատարմությունը»,- ասաց Պուտինը` միաժամանակ փաստելով, որ տնտեսական ինտեգրացիան որոշակի արդյունքներ է տալիս։

2021թ-ին անդամ երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 72.6 մլրդ դոլար։ ԵԱՏՄ երկրների համընդհանուր ՀՆԱ-ն դրա արդյունքում 4.6 տոկոսանոց աճ է արձանագրել։

Արդյունաբերական արտադրանքի աճը, Պուտինի խոսքով, 5.3 տոկոս է, ներդրումների աճը` 7.8 տոկոս, շինարարության աճը կազմել է 5.4 տոկոս։
ԵԱՏՄ երկրների միջև ազգային արժույթով վճարումների հաշվեկշիռն, ըստ նրա, արդեն հասել է 75 տոկոսի։
ՌԴ նախագահը նաև շեշտեց, որ աշխարհաքաղաքական վերջին իրավիճակով պայմանավորված՝ ԵԱՏՄ շրջանակում Ռուսաստանն ընդլայնել է անդամ երկրների հետ ազգային արժույթով վճարումների համակարգը։ «Այն երկրների հետ, որոնք ապացուցել են, որ հանդիսանում են Ռուսաստանի հուսալի գործընկեր»,- ասաց Պուտինը։