ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ՌԾՈւ–ն այսօր Պարսից ծոցում հունական երկու լցանավ է ձերբակալել, հայտնում է Tasnim գործակալությունը։
«Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ՌԾՈւ–ն Հունաստանի իշխանությունների ապօրինի գործողությունների պատճառով այսօր Պարսից ծոցում հունական երկու նավթային լցանավ է ձերբակալել», – ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Հունաստանի իշխանությունները հայտարարել էին, որ ԱՄՆ–ին կփոխանցեն իրանական նավթը, որը ռուսական դրոշի ներքո տեղափոխվում էր Lana լցանավով։ Լցանավը ձերբակալվել է Հունաստանի ափերի մոտ դեռևս ապրիլի կեսերին։ Իրանի իշխանությունները որոշել են Հունաստանի նկատմամբ պատասխան միջոցներ ձեռնարկել։