ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Կիպրոսում, Սան Մարինոյում, Չիլիում և Կորեայում դեսպաններ է նշանակել, հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի.
Հունաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանին, համատեղության կարգով, նշանակել Կիպրոսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Աթենք)»,- ասված է նախագահի հրամանագրում։
Հունաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանին, համատեղության կարգով, նշանակել Կիպրոսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Աթենք)»,- ասված է նախագահի հրամանագրում։
Իսկ Իտալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ծովինար Համբարձումյանն այսուհետ համատեղության կարգով կկատարի նաև Սան Մարինոյի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի աշխատանքը (նստավայրը՝ Հռոմ)։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի. Արգենտինայի ՀՀ Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Վիրաբյանին, համատեղության կարգով, նշանակել Չիլիի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բուենոս Այրես)»,- ասված է նախագահի մեկ այլ հրամանագրում։
Ճապոնիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արեգ Հովհաննիսյանն էլ համատեղության կարգով կկատարի Կորեայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի աշխատանքը (նստավայրը՝ Տոկիո)։