Հենրի Քիսինջերը հայտնվել է ուկրաինական «Խաղաղապահ» կայքի ցուցակում

Հենրի Քիսինջեր
ԱՄՆ նախկին պետքարտուղարին մեղադրում են «ռուսական քարոզչությանը» աջակցելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. Ուկրաինան ԱՄՆ նախկին պետքարտուղար, 99-ամյա Հենրի Քիսինջերին թշնամի է հայտարարել Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովում նրա ելույթից հետո։
Ամերիկացի քաղաքական գործիչը, որն ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի միջև «ռեստարտի» գաղափարախոսներից մեկն էր, ներառվել է «Խաղաղապահ» կայքի ցուցակում։
Դիվանագետին մեղադրել են «ռուսական քարոզչություն» տարածելու մեջ և անվանել Ուկրաինայի և նրա քաղաքացիների դեմ Ռուսաստանի իշխանությունների հանցագործությունների մեղսակից։
Օրերս Դավոսի համաժողովի մասնակիցների համար առցանց ելույթի ժամանակ Քիսինջերն ասել էր, որ արևմտյան երկրները պետք է հիշեն Ռուսաստանի կարևորությունը Եվրոպայի համար և չտրվեն «այսրոպեական տրամադրություններին»։ Քիսինջերն ասել էր նաև, որ Արևմուտքը պետք է ստիպի Ուկրաինային համաձայնել խաղաղ բանակցությունների այնպիսի պայմաններով, որոնց համաձայն` կպահպանվեն այն տարածքները, որոնք ռուսական ռազմական հատուկ գործողությունից առաջ գտնվում էին Ուկրաինայի վերահսկողության տակ։
Քիսինջերն ընդդեմ Սորոսի. ռեալիստներն ընդդեմ գլոբալիստների