G7 երկրները որոշել են հրաժարվել ածխից

Հրդեհ. Արխիվային լուսանկար
Ածխից հրաժարվելը պետք է լինի բոլոր յոթ երկրների ընդհանուր ձգտումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. Մեծ յոթնյակի` G7 երկրների ներկայացուցիչները որոշել են էլեկտրաէներգիա ստանալու համար դադարեցնել ածխի օգտագործումը։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի տնտեսական հարցերի և կլիմայի պաշտպանության նախարար Ռոբերտ Հաբեկը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Հաբեկը մասնակցել է G7 երկրների էներգետիկայի, կլիմայի և շրջակա միջավայրի պաշտպանության նախարարների եռօրյա հանդիպմանը։ Նրա խոսքով` ածխից հրաժարվելը պետք է լինի յոթ երկրների ընդհանուր ձգտումը։ Նա առաջադրանքը կատարելու վերջնաժամկետ չի սահմանել։
Երկրները նաև պայմանավորվել են, որ տնտեսության մեծ մասը կաշխատի ցածր ածխածնային էներգիայի աղբյուրներով: Հաբեկի խոսքով` մինչև 2035 թվականը բոլոր երկրներում պետք է դեկարբոնացում իրականացվի։