Երևան-Երասխ գնացքի գծերի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի

Ոստիկաններն ու քննիչները տեղեկություններ են ստացել, որ տղամարդը գնացքի առաջ է վազել և գլուխը դրել գնացքի գծերի վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. Արարատի մարզում այսօր Գինեվետ գյուղի վարչական տարածքում գնացքի գծերի մոտ տղամարդու դի է հայտնաբերվել, գրում է Shamshyan.com-ը: Դեպքի մասին ժամը 20:00-ի սահմաններում ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել։
Ոստիկաններն ու քննիչները Երևան-Երասխ գնացքի գծերի Գինեվետ գյուղի վարչական տարածքում, մարդատար գնացքից մի քանի մետր հեռավորության վրա հայտնաբերել են տղամարդու դի: Տեղում աշխատում է քննչական խումբը:
«Ոստիկաններն ու քննիչները ստացել են տեղեկություններ, որ տղամարդը, երբ նկատել է մոտեցող մարդատար գնացքը, առաջ է վազել և ինքնասպանություն գործելու նպատակով գլուխը դրել է գնացքի գծերի վրա»,–գրում է կայքը:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և սլաքավարի ինքնությունը: