Դոլարի փոխարժեքի անկման ֆոնին պղինձը թանկանում է

Ֆոնդային բորսա
Դոլարի փոխարժեքի նվազումը պայմանավորված է ԱՄՆ-ի վիճակագրական տվյալներով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. Այսօր առավոտյան պղնձի գինն աճել է դոլարի ավելի թույլ փոխարժեքի ֆոնին։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին են վկայում սակարկությունների տվյալները:
«Comex» բորսայում պղնձի հուլիսյան ֆյուչերսները թանկանում են 0,56%–ով՝ հասնելով մեկ ֆունտի (մոտ 0,45 կիլոգրամ) դիմաց 4,2965 դոլարի:
Լոնդոնի մետաղների բորսայում (LME), մայիսի 26-ի արդյունքներով, երեք ամիս հետո մատակարարվելիք պղնձի մեկ տոննայի արժեքը նվազել էր 0,21%-ով և հասել 9353 դոլարի, ալյումինի գինը նվազել էր 0,31%-ով և հասել 2865 դոլարի, ցինկինը նվազել էր 0,4%-ով` հասնելով 3735,5 դոլարի:
Այսօր առավոտյան պղնձի շուկայում դրական դինամիկա է նկատվել, ինչին նպաստում է դոլարը, որի ինդեքսը նվազում է 0,55%-ով՝ մինչև 101,49 կետ։ Ամերիկյան արժույթի փոխարժեքի նվազումը պայմանավորված է ԱՄՆ-ի վիճակագրական տվյալներով։ Այսպես` երկրի ՀՆԱ-ն 2022 թվականի առաջին եռամսյակում, երկրորդ գնահատականի համաձայն, մեկ տարվա կտրվածքով նվազել է 1,5%-ով։ Վերլուծաբանները, ընդհակառակը, ակնկալում էին գնահատման բարելավում` մինչև 1.3%: Առաջին գնահատականը ԱՄՆ-ի տնտեսության՝ 1,4%-ով կրճատում էր ենթադրում։