Բելառուսի և Ուկրաինայի թիմերը որևէ մրցաշարում իրար հետ չեն խաղա. ՈւԵՖԱ

Ուկրաինայում ՌԴ-ի հատուկ գործողության մեկնարկից հետո ՖԻՖԱ-ն և ՈւԵՖԱ-ն ռուսական և բելառուսական ակումբներին և թիմերին զրկել են այդ կազմակերպությունների հովանու ներքո անցկացվող մրցաշարերից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. Բելառուսի և Ուկրաինայի թիմերը հետագա ցանկացած մրցաշարում իրար հետ չեն խաղա, հայտնում է Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈւԵՖԱ) կայքը։
«ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեն այսօր որոշում է կայացրել թույլ չտալ Բելառուսի և Ուկրաինայի թիմերին միմյանց հետ խաղալ ՈւԵՖԱ-ի ապագա մրցաշարերում: Որոշումն անմիջապես ուժի մեջ է մտնում մինչև հետագա հայտարարությունը», -նշված է հաղորդագրության մեջ։
Փետրվարի 28-ին Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) և ՈւԵՖԱ-ն Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետ կապված հայտարարեցին ռուսական և բելառուսական ակումբներին և թիմերին այս կազմակերպությունների հովանու ներքո անցկացվող մրցաշարերից իսպառ բացառելու մասին։