Ավելի քան 5000 ուկրաինացի ռազմագերիներ գտնվում են ԴԺՀ-ում․ Պուշիլին

Դենիս Պուշիլին
Պուշիլինի խոսքով` միայն «Ազովստալից» մոտ երկուսուկես հազար մարդ է հանձնվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության տարածքում Ուկրաինայի ավելի քան 5 հազար ռազմագերի կա։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ տեղեկությունը հայտնել է ԴԺՀ-ի ղեկավար Դենիս Պուշիլինը։
«Ինչ վերաբերում է քանակին, եթե խոսենք «Ազովի» վերջին ստորաբաժանումների մասին (որի գրոհայինների դեմ ՌԴ-ում քրեական գործեր են հարուցվել), որոնք հանձնվել են «Ազովստալից», եթե ճշգրիտ լինեմ՝ 2439 մարդ։ Մինչ այդ էլ` մոտ 3 հազար։ Դրանք խառը ստորաբաժանումներ են», - ասել է Պուշիլինը։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 93-րդ օրը։