ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. Այսօր Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում անցկացվել է 2021-2022թթ․ ուսումնական տարվա ավարտական հանդիսավոր արարողությունը, տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Ավարտական հանդիսավոր արարողություն Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում
© Photo : official site of MoD of RA
Վարժարանի պետ Գեղամ Սարգսյանն ուրախությամբ արձանագրել է, որ շրջանավարտների ավելի քան 80 տոկոսը ցանկություն է հայտնել հետագա ուսումը շարունակել Հայաստանի և արտերկրի բարձրագույն ռազմաուսումնական հաստատություններում։ Շրջանավարտների շարքում նաև երկու աղջիկներ են, որոնք նույնպես որոշել են հետագա կրթությունը կապել հայրենիքի պաշտպանի մասնագիտության հետ։
Միջոցառման ավարտին ուսումնական տարվա լավագույն արդյունքներ գրանցած սաները պարգևատրվել են նվերներով, շնորհակալագրերով և անվանական մրցանակներով: