Թուրքիայի անվտանգության խորհուրդը հայտարարել է «հակաահաբեկչական գործողությունների» մասին

Թուրքական բանակ. Արխիվային լուսանկար
ԶԼՄ-ների տվյալներով՝ գործողությունները տեղի կունենան Սիրիայի չորս շրջաններում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. Թուրքիայի զինված ուժերը նոր հակաահաբեկչական գործողություններ են մշակում, դրանք ուղղված չեն այլ երկրների տարածքային ամբողջականության դեմ։ Այս մասին ասվում է Թուրքիայի Անվտանգության խորհրդի հայտարարության մեջ։
«Հայտարարվել է, որ գործողությունները, որոնք մշակվում կամ մշակվելու են մեր հարավային սահմաններում, չեն ազդում մեր հարևանների տարածքային ամբողջականության վրա և ազգային անվտանգության անհրաժեշտություն են»,- ասվում է Անվտանգության խորհրդի հայտարարության մեջ։
Թուրքիայի անվտանգության խորհրդի նիստը տեղի է ունեցել այսօր, որը տևել է երեք ժամ։
Երկուշաբթի օրը Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ զինված ուժերը հակաահաբեկչական գործողություններ են սկսելու երկրի սահմաններին։ ԶԼՄ-ների տվյալներով՝ գործողությունները տեղի կունենան Սիրիայի չորս շրջաններում։