«Ռոսսոտրուդնիչեստվոն» 3 ամսում ավելի քան 11 հազար գիրք է նվիրել ՀՀ դպրոցներին և բուհերին

«Ռոսսոտրուդնիչեստվոն» 3 ամսում ավելի քան 11 հազար գիրք է նվիրել ՀՀ դպրոցներին և բուհերին
Այսօր գրքերի հերթական խմբաքանակն է հանձնվել Երևանի մի շարք համալսարաններին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչությունը 2022 թվականի առաջին կիսամյակում ավելի քան 11 հազար գիրք է նվիրաբերել հայկական դպրոցներին և բուհերին՝ ընդգրկելով երկրի տարբեր մարզերը, տեղեկացնում է կազմակերպությունը։
Նշվում է, որ «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչությունը համագործակցության պայմանագիր է կնքել բազմաթիվ բուհերի և դպրոցների հետ: Նրանք պարբերաբար համատեղ տարբեր միջոցառումներ՝ կոնֆերանսներ, սեմինարներ, կլոր սեղաններ, օլիմպիադաներ են անցկացնում:
«Ռոսսոտրուդնիչեստվոն» 3 ամսում ավելի քան 11 հազար գիրք է նվիրել ՀՀ դպրոցներին և բուհերին
Ինչպես նշել է Երևանում Ռուսական տան ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը, գիրքը պետք է աշխատի, ոչ թե մնա պահեստում։
«Ուստի Մոսկվայից գրքեր և ձեռնարկներ ստանալուն պես մենք փորձեցինք հնարավորինս արագ դրանք բաժանել դպրոցներին և բուհերին», ― հավելել է նա։
Այսպիսով, այսօր գրքերի հերթական խմբաքանակն է հանձնվել Երևանի պետական, Բրյուսովի անվան, Աբովյանի անվան, Մ. Հերացու անվան համալսարաններին, ՀՀ ոստիկանության կրթահամալիրին և ՀՀ ՊՆ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանին:
«Ռոսսոտրուդնիչեստվոն» 3 ամսում ավելի քան 11 հազար գիրք է նվիրել ՀՀ դպրոցներին և բուհերին
Նշենք, որ «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության «Գրքեր Հայաստանում դպրոցների և բուհերի համար» ակցիան ամենամյա է և իրականացվում է Ռուսաստանի Դաշնության պետական ծրագրի շրջանակներում։