Փաշինյանը ԵԱՏՄ երկրներին կոչ է արել կենտրոնանալ բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման վրա

Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում. Արխիվային լուսանկար
Անհրաժեշտ է հետևողականորեն խթանել ինտեգրման խորացմանն ու ԵԱՏՄ երկրների տնտեսություններին և քաղաքացիներին ուղղված նախաձեռնությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. ԵԱՏՄ երկրներին անհրաժեշտ է համախմբել ջանքերը բարձր տեխնոլոգիական ոլորտների ակտիվ զարգացման համար։ Եվրասիական տնտեսական համաժողովում առցանց ելույթի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Չնայած աշխարհագրական հեռավորությանը, Հայաստանն ակտիվորեն մասնակցում է ԵԱՏՄ-ում ինտեգրացիոն գործընթացներին։ Ինչ վերաբերում է սպասարկման ոլորտին, այն միության երկրների միջև տնտեսական համագործակցության ու զարգացման կարևոր կետերից մեկն է»,- ասել է Փաշինյանը։
Նրա խոսքով` ծառայությունների առանձին տեսակներ էական ազդեցություն ունեն ապրանքների, արդյունաբերության և տնտեսական մրցունակության վրա։
Այս առումով եվրասիական ինտեգրման ամենակարևոր խնդիրը ծառայությունների ազատ տեղաշարժի ապահովումն է։ Այդ խնդիրը լուծելի է ոլորտի ազատականացման, ծառայությունների միասնական շուկայի ձևավորման և գործարկման միջոցով։ Սա իր հերթին ընդլայնում է բիզնեսի աշխուժացման հնարավորությունները։
Վրացական «պարանոցն» ամենախնդրահարույց հատվածն է ԵԱՏՄ-ի լոգիստիկայի համար. ԵՏՀ նախարար
«Կարելի է ասել, որ ծառայությունների և բիզնեսի ազատ տեղաշարժի մակարդակը յուրահատուկ ինտեգրացիոն ցուցանիշ է»,- ասաց վարչապետը։
Ինչ վերաբերում է ՀՀ աշխարհագրական դիրքին ու ԵԱՏՄ անդամ երկրների հետ ընդհանուր սահմանի բացակայությանը, ՀՀ վարչապետի խոսքով, այդ բացը հնարավոր է լրացնել գիտատեխնիկական առաջընթացի և տեխնոլոգիական փոփոխությունների զարգացմամբ։
Այս առումով, ըստ նրա, առանձնահատուկ ուշադրության է արժանի հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը։
«Սա տնտեսության մեջ բեկում մտցնելու հնարավորություն է, մարդկության առաջընթացին համընթաց քայլելու հնարավորություն։ Հենց այս տարածքն ունի ռազմավարական նշանակություն, որի զարգացման համար նավահանգիստներ, ելք դեպի ծով և հարուստ ընդերք պետք չէ»,– ասաց նա` հավելելով, որ գիտատեխնիկական զարգացման համար կարևոր պայման է մարդկային կապիտալ ի առկայությունը, իսկ այդ ռեսուրսով Հայաստանը միշտ հարուստ է եղել։
Փաշինյանը նշեց, որ ՀՀ իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի երկիրը գրավիչ լինի ՏՏ ոլորտի և ընդհանրապես ներդրումների համար։
Նրա խոսքով` անհրաժեշտ է հետևողականորեն խթանել ինտեգրացիոն գործընթացներն ու ԵԱՏՄ երկրների տնտեսություններին ու քաղաքացիներին ուղղակի օգուտներ բերող նախաձեռնությունները։