Օտարերկրյա սեփականատերերը միջոցներ չեն ձեռնարկել Մարիուպոլից նավերը դուրս բերելու համար

Մեզենցևի խոսքով՝ Մարիուպոլ նավահանգստի ջրատարածքում ականային վտանգը վերացված է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի - Sputnik. Օտարերկրյա սեփականատերերը միջոցներ չեն ձեռնարկել Մարիուպոլի նավահանգստից իրենց նավերը դուրս բերելու համար․դրանք ավելի վաղ Ուկրաինայի կողմից արգելափակվել էին այնտեղ: Տեղեկությունն այսօր հայտնել է ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի պետ, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը։
«Չնայած Ուկրաինայի կողմից ավելի վաղ արգելափակված վեց օտարերկրյա բեռնանավերի («Ցարևնա» (Բուլղարիա), «Ազբուրգ» (Դոմինիկյան Հանրապետություն), «Սմարթ» (Լիբերիա), «Բլյու Սթար» (Պանամա), «Ազով Կոնկորդ» (Թուրքիա), «Լեդի Աուգուստա» (Ջամայկա)) Մարիուպոլի ջրատարածքից անվտանգ ելքի համար ռուսական կողմի ստեղծած պայմաններին, նավատերի սեփականատերերի երկրների ղեկավարության կողմից նշված նավերը մինչև հիմա դուրս բերելու միջոցներ չեն ձեռնարկվել», - ասել է նա:
Նա կոչ է արել Բուլղարիայի, Դոմինիկյան Հանրապետության, Լիբերիայի, Պանամայի, Թուրքիայի, Ջամայկայի դիվանագիտական ներկայացուցչություններին ու Միջազգային ծովային կազմակերպությանը գործուն ազդեցություն ունենալ Մարիուպոլ նավահանգստում գտնվող նավերի սեփականատերերի վրա՝ դրանք դեպի մշտական տեղակայման վայրերը դուրս բերելու համար:
Միզենցևը հիշեցրել է, որ ներկայումս Մարիուպոլ նավահանգստի ջրատարածքում ականային վտանգը վերացված է, քաղաքացիական նավերը կարող են անվտանգ օգտվել նավահանգստից:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 92-րդ օրը։