«Հետաքրքիր ուղղությամբ կգնանք»․ ընդդիմության և նախագահականի ծրագրերը փոխվել են

Իշխան Սաղաթելյանը բողոքի ակցիային. Արխիվային լուսանկար
Սաղաթելյանը նշեց, որ իրենց տեղեկություններով` չեղարկվել է Չեռնոգորիայի և Հայաստանի նախագահների հանդիպումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. «Դիմադրություն» շարժումն այսօր երթ չի անի դեպի ՀՀ նախագահի նստավայր։ Այս մասին ասուլիսում ասաց Դիմադրություն» շարժման ղեկավարներից, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։

«Մեզ հասած տեղեկություններով` չեղարկվել է Բաղրամյան 26-ում Չեռնոգորիայի և Հայաստանի նախագահների հանդիպումը։ Այնպես որ, անիմաստ է մեր այնտեղ գնալը։ Ժամը 16:30-17:00-ին հետաքրքիր ուղղությամբ երթ կանենք, ժամը յոթին էլ՝ հանրահավաք»,- հայտնեց Սաղաթելյանը։

Նշենք, որ այսօր Երևան է ժամանել Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչը: Նա այստեղ կմնա երկու օր։ Օդանավակայանում նրան դիմավորել են էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պարտականությունները կատարող Խաչատուր Պողոսյանը։