Ղազախստանի մայրաքաղաքում Առնո Բաբաջանյանի 100-ամյակին նվիրված համերգ է տեղի ունեցել

Առնո Բաբաջանյան
Միջոցառումը նվիրված է եղել Առնո Բաբաջանյանի 100-ամյակին, Ռուսաստանի և Ղազախստանի, Ռուսաստանի և Հայաստանի, Հայաստանի և Ղազախստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. Ղազախստանի մայրաքաղաք Նուր Սուլթանում կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակին նվիրված համերգ է անցկացվել։ «Սիրո դար» խորագրով միջոցառումը կազմակերպվել է Ռուսական տան «Ավելի քան 30» նախագծի շրջանակում: Տեղեկությունը հայտնում է Նուր Սուլթանի Ռուսական տան մամուլի ծառայությունը։
«Միջոցառումը նվիրված էր Առնո Բաբաջանյանի 100-ամյակին, Ռուսաստանի և Ղազախստանի, Ռուսաստանի և Հայաստանի, Հայաստանի և Ղազախստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին։ Համերգին մասնակցել են ղազախստանցի ականավոր բժիշկ և երգիչ Սերիկ Տոկպանովը, Նուր Սուլթան քաղաքի «Աստանա» էստրադային-սիմֆոնիկ նվագախումբը, ինչպես նաև Առնո Բաբաջանյանի հիշատակի հիմնադրամի մենակատարներ Սուրեն Պլատոնովը, Էլգիզ Կարաժանովան, Տատյանա Կիմը և այլք»,- տեղեկացրել են Ռուսական տան մամուլի ծառայությունից:
Համերգի ընթացքում հնչել են տարբեր սերունդների կողմից սիրված «Ոսկե տանգո», «Քո հետքերը», «Շնորհակալ եմ քեզ», «Գեղեցկության թագուհի», «Սիրո տարի», «Հարսանիք», «Վերադարձրու ինձ երաժշտությունը» ստեղծագործությունները։
Ռուսաստանում Առնո Բաբաջանյանի անունով անդրօվկիանոսյան լցանավ են անվանակոչել