Եվրոպական երկրները Ուկրաինային Սու-25 գրոհիչներ են փոխանցել․ Foreign Policy

Պարբերականը նշում է, որ արևմտյան սպառազինության հարցում Ուկրաինայի պահանջները փոխվել են. այժմ նրանց պետք են ոչ միայն Javelin հակատանկային ու Stinger զենիթային հրթիռներ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի - Sputnik. Եվրոպական երկրները ապամոնտաժված Սու-25 իքնաթիռներեն փոխանցել Ուկրաինային, դրանց ճշգրիտ թիվը չի նշվում: Տեղեկությունը հայտնում է Foreign Policy-ն։
Պարբերականը չի նշում, թե որ երկրներն են մասնակցել սպառազինության փոխանցմանը, բայց պարզաբանում է, որ Արևելյան Եվրոպայում տեղակայված թիմը, որը կապված է եվրոպական հրամանատարության հետ, օգնել է ապամոնտաժել խորհրդային Սու-25 ինքնաթիռներն ու Մի-17 ուղղաթիռները, որ դրանք հնարավոր լինի Ուկրաինա ուղարկել:
Նշվում է նաև, որ Ուկրաինայի պահանջները փոխվել են. այժմ նրանց պետք են ոչ միայն Javelin հակատանկային և Stinger զենիթային հրթիռներ, այլև ինքնաթիռներ, տանկեր և հրետանի, ինչպես, օրինակ, ամերիկյան M777 հաուբիցները:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Չեխիան Ուկրաինային Մի-24 ուղղաթիռներ է փոխանցել: Չեխիայի իշխանությունը նշել է, որ կարող է Ուկրաինային ավելի շատ ուղղաթիռներ ուղարկել այն պայմանով, որ դաշնակիցները, մասնավորապես ԱՄՆ-ն, կօգնեն փոխարինել արդեն փոխանցված մարտական ուղղաթիռները:
Մայիսի 23-ին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր ուկրաինական երեք Սու-25 կործանիչներ խոցելու մասին: Երկու ինքնաթիռ խոցվել էր Խերսոնի մարզի Կիսելևկա բնակավայրի շրջանում, մեկը՝ Խարկովի մարզի Պավլոգրադի շրջանում։