Դատարանը Մոլդովայի նախկին նախագահին տնային կալանքի է ենթարկել 30 օրով

Մոլդովայի նախկին նախագահ Իգոր Դոդոնը. Արխիվային լուսանկար
Նախկին նախագահը մեղադրվում է ապօրինի հարստացման, լիազորությունների չարաշահման, հայրենիքի դավաճանության մեջ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. Քիշնևում դատարանը որոշել է երկրի նախկին նախագահ Իգոր Դոդոնին տնային կալանքի ենթարկել, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Նախկին նախագահը մեղադրվում է ապօրինի հարստացման, լիազորությունների չարաշահման, հայրենիքի դավաճանության մեջ։

«Քիշնևում դատարանը որոշել է մասնակիորեն բավարարել դատախազների խնդրանքը»,- ասվում է դատարանի որոշման մեջ։

Ինքը` Դոդոնը, իր պաշտպանների միջոցով սոցցանցերում տեղեկացնում է, որ անմեղ է և ունի իր անմեղությունը փաստող ապացույցներ։ Նա նաև կոչ է արել իր աջակիցներին բողոքի ակցիաներ անել։