Բաքվում արտադրամաս է այրվում. մարման աշխատանքներին ուղղաթիռներ են ներգրավել

Հրշեջներ
Հրշեջ ծառայության աշխատակիցներից մի քանիսը վնասվածքներ են ստացել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. Բաքվի Նարիմանովի շրջանում պլաստմասսայի արտադրամաս է այրվում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարությանը:
Հրդեհը բռնկվել է կեսօրին։ Դեպքի վայր են մեկնել գերատեսչության համապատասխան ուժերը։ Հրդեհի մարման աշխատանքներին նաև երկու ուղղաթիռ է ներգրավվել։
Գերատեսչության տվյալով՝ հրշեջ ծառայության աշխատակիցներից մի քանիսը վնասվածքներ են ստացել հրդեհի մարման ժամանակ։