Արթուր Աբրահամը շնորհավորել և մի քանի խորհուրդ է տվել հաղթանակի հասած Նարեկ Մանասյանին

Նարեկ Մանասյանն ու Արթուր Աբրահամը Եվրոպայի առաջնությունում. Երևան
Նարեկ Մանասյանը ժամանակից շուտ հաղթանակ տարավ Եվրոպայի առաջնության 1\8 եզրափակչում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. Հայաստանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր հաղթանակ տոնած Նարեկ Մանասյանը խոսել է իր մենամարտի մասին` այն որակելով լավ մենամարտ, տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարության ֆեյսբուքյան էջը։
«Ամեն ինչ անցավ այնպես, ինչպես պլանավորել էի: Հուսով եմ` հետագայում էլ հաղթանակներ կունենամ: Շնորհակալ եմ աջակցության համար»,- հաղթական մենամարտից հետո ասել է Նարեկ Մանասյանը:
Մենամարտից հետո Մանասյանին շնորհավորել է նաև պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBC վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը և մասնագիտական մի քանի խորհուրդ տվել:
Նշենք, որ այս հաղթանակի շնորհիվ Մանասյանը դուրս է գալիս ԵԱ-ի քառորդ եզրափակիչ:
Ինչպես արդեն հայտնել էինք, Նարեկ Մանասյանը ժամանակից շուտ հաղթանակ տարավ 92 կգ քաշայինների 1\8 եզրափակչում։ Հայաստանի ներկայացուցիչը մենամարտեց սլովակ Դավիդ Միխալեկի հետ և երկրորդ ռաունդում փայլուն հաղթանակ տարավ տեխնիկական նոկաուտով:
Այսօր ավելի վաղ 1\4 եզրափակչի ուղեգիր էին նվաճել նաև Հովհաննես Բաչկովը։
Դավիթ Չալոյանը ևս հաղթեց Եվրոպայի առաջնությունում. 3 մենամարտ և 3 հաղթանակ` 1 օրում