ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. Վանաձոր–Բագրատաշեն Մ6 միջպետական ավտոճանապարհի 82-րդ կմ–ը մայիսի 26-ին փակ է լինելու։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Նշվում է, որ ժամը 11։00-14։00-ն ընկած ժամանակահատվածում փակ է լինելու Նոյեմբերյան համայնքի Լճկաձոր բնակավայրի սողանքային գոտու հատվածը։
Տավուշի մարզային փրկարարական վարչության կողմից կատարվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ։