ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. Ռուսաստանն ուկրաինացի գերիների բազմաթիվ ցուցմունքներ ունի, որ նրանք հրաման են ունեցել կրակել խաղաղ բնակիչների վրա և չգերեվարել ռուսաստանցիներին, հայտարարել Է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։
«Կան Ուկրաինայի զինված ուժերի գերիների բազմաթիվ խոստովանություններ, որ նրանց հրաման է տրված եղել կրակել խաղաղ բնակիչների վրա և ռուս զինծառայողներին գերի չվերցնել»,–ասել է Նեբենզյան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում:
Նա նշել է, որ իրենց նպատակն է Կիևի ռեժիմի` պատանդի տակ հայտնված խաղաղ քաղաքացիների կյանքը պահպանելը։
«Ռուսական զինված ուժերի համար ռազմագերիների նկատմամբ մարդասիրական վերաբերմունքն օրենք է։ Դրա հաստատումն է վերաբերմունքը վերջերս գերեվարված զինված ուժերի զինվորների և «Ազով» տխրահռչակ գնդի նկատմամբ»,–ասել է Վասիլի Նեբենզյան։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 91-րդ օրը։