Ռուսատյացությունը թույլ չի տալիս օբյեկտիվորեն վերլուծել իրավիճակն Ուկրաինայում. Պեսկով

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը. Արխիվային լուսանկար
Պեսկովի խոսքով` Կրեմլում նկատում են նաև արևմտյան մամուլի` Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ անաչառ հրապարակումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. Արևմտյան ԶԼՄ-ներում Ուկրաինայի դեպքերի վերաբերյալ անաչառ տեղեկատվության պակաս է նկատվում, ռուսատյաց մոտեցումը գերիշխում է։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Իհարկե, տեղեկատվական դաշտում, ամեն դեպքում, գերիշխում և գերակշռում է այնպիսի ռուսատյաց մոտեցում, որը հիմնված չէ արդար վերլուծության վրա»,- ասել է նա։

Միևնույն ժամանակ, Պեսկովը նշել է, որ Կրեմլում նկատում են նաև անաչառ հրապարակումները։
«Անկասկած, մենք նկատում ենք դա։ Մենք հետևում ենք ԶԼՄ-ների թողարկումներին, այդ թվում՝ արևմտյան։ Բայց, ցավոք, անաչառ տեղեկատվությունը նախկինի պես շատ քիչ է, նման տեղեկատվության լուրջ դեֆիցիտ է զգացվում», - ասել է նա։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 91-րդ օրը։