Փլուզում է տեղի ունեցել Երևանի Գոգոլի փողոցում

Փլուզում է տեղի ունեցել Երևանի Գոգոլի փողոցում
Մոտակա շինհրապարակում փորվել է փոսորակ, իսկ հարակից ավտոճանապարհին տեղի է ունեցել մասնակի փլուզում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. Երևանի Գոգոլի փողոցում մայթեզրից մի հատված փլուզվել է, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ այսօր` ժամը 08։55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գոգոլի փողոցի թիվ 24/9 շենքի մոտակայքում մայթեզրը (մոտ 1,5 մ) սահել է դեպի շինհրապարակի փոսը․ճանապարհը երթևեկելի է:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փլուզում է տեղի ունեցել Երևանի Գոգոլի փողոցում
Պարզվել է, որ նշված հասցեի մոտակա շինհրապարակում փորվել է փոսորակ․հարակից ավտոճանապարհին տեղի է ունեցել մասնակի փլուզում։
Փրկարարները սահմանազատել են տարածքը։