ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի –Sputnik. Վայոց Ձորի մարզի Մ-10 Գետափ-Մարտունի միջպետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը մայիսի 25-ին փակ է լինելու։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ճանապարհը փակվելու է ժամը 10։00-ից։
«Ավտոճանապարհի առավել վտանգավոր հատվածներում մարզային փրկարարական վարչության կողմից իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ»,– նշված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ վաղը ժամը 11։00-14։00-ն, փակ է լինելու նաև Վանաձոր–Բագրատաշեն Մ6 միջպետական ավտոճանապարհը` 82-րդ կմ–ում` Նոյեմբերյան համայնքի Լճկաձոր բնակավայրի սողանքային գոտում։ Այնտեղ նույնպես իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ։