ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. Հայտնի երգչուհի Նարգիզ Զակիրովային ձերբակալել են Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում՝ Տաշքենդից ժամանելուն պես։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Նշվում է, որ երգչուհուն կարող են արտաքսել։
Նարգիզը Ուզբեկստան է մեկնել այս տարվա ապրիլին՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակից հետո։ Երգչուհին ասել է, որ տանը ժամանակ է անցկացրել ընտանիքի հետ, ինչպես նաև զբաղվել ստեղծագործական նախագծերով։
Զակիրովայի մենեջերները դեռ չեն մեկնաբանել նրա ձերբակալման լուրը։
Ավելի վաղ Զակիրովան իր նախկին պրոդյուսեր Մաքսիմ Ֆադեևին և հեռուստահաղորդավար Անդրեյ Մալախովին մեղադրել է իր դեմ դավադրություն կազմակերպելու մեջ։