ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. Հատուկ գործողության վերաբերյալ դիրքորոշման պատճառով երգչուհի Նարգիզին արգելել են մուտք գործել Ռուսաստան։ Տեղեկությունը հայտնում է Starhit-ը` նշելով, որ արգելքը սահմանվել է 50 տարով։
«Որոշումն ինձ մոտ է։ Սա ստանդարտ արգելք է, որը ստանում են հատուկ գործողությունը դատապարտող հասարակական անձինք։ Ահա և Նարգիզ Զակիրովայի նկատմամբ էլ է այդ սահմանափակումը կիրառվել։ Նարգիզը պատրաստ էր դրան։ Նա ենթադրում էր, որ նման միջոցներ կձեռնարկվեն»,– ասել է երգչուհու փաստաբան Բախրոմ Իսմայիլովը։
Նա միաժամանակ նշել է, որ երգչուհու նկատմամբ քրեական գործ չի հարուցվել։