ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի - Sputnik. Բռնցքամարտիկ, Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր Կարեն Տոնականյանը 60 կգ քաշայինների 1/16 եզրափակիչում մրցեց Հունգարիան ներկայացնող Ռոնադ Վերեշի հետ ու պարտվեց 1:4 հաշվով:
Տեղեկացնենք, որ մայիսի 13-ին Հայաստանի հավաքականի անդամը ոտքի վնասվածք էր ստացել, բայց բուժզննում անցնելուց հետո հավաքականի մարզչական շտաբն ու բռնցքամարտիկը որոշել էին մասնակցել Եվրոպայի առաջնությանը:
Այսօր ավելի վաղ 86 կգ քաշային կարգի մեկնարկային մենամարտում Ռաֆայել Հովհաննիսյանը հաղթանակի հասավ բուլղարացի Քրիստիան Դիմիտրով Ստեֆանովի նկատմամբ, իսկ 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը 1/8 եզրափակիչում զիջեց գերմանացի Կևին Շումանին
Հիշեցնենք` Եվրոպայի բռնցքամարտի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը կայացավ մայիսի 22–ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
Առաջնությանը մասնակցում են 39 երկիր ներկայացնող ավելի քան 200 մարզիկներ։ Եվրոպայի առաջնության ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 260 հազար դոլար: