Բելառուսն ու Հայաստանը քննարկում են բեռնատար փոխադրումների ամբողջական ազատականացման հարցը

Բելառուսական ու հայկական կողմերը պայմանավորվել են առաջիկայում բեռնափոխադրումների հարցով համատեղ խառը հանձնաժողովի նիստ անցկացնել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. Բելառուսը քննարկում է Հայաստանի հետ միջազգային բեռնափոխադրումների ամբողջական ազատականացման հնարավորուըյունը։ Տեղեկությունը հայտնում է Բելառուսի տրանսպորտի նախարարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ տրանսպորտի և հաղորդակցությունների նախարարի առաջին տեղակալ Ալեքսեյ Լյախնովիչը մասնակցել է Բիշքեկում կայացած ԵԱՏՄ անդամ պետությունների՝ տրանսպորտի ոլորտում լիազորված մարմինների ղեկավարների խորհրդի նիստին: Միջոցառման շրջանակում Բելառուսի տրանսպորտի նախարարության ներկայացուցիչը բանակցություններ է վարել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի հետ:
Բելառուսի տրանսպորտի նախարարության հաղորդագրության մեջ նշված է, որ գլխավոր թեման միջազգային ավտոմոբիլային փոխադրումների ազատականացումն էր։ Կողմերը պայմանավորվել են մոտ ժամանակներում համատեղ խառը հանձնաժողովի նիստ անցկացնել ու արձանագրություններով ամրապնդել մշակված որոշումները: