«Ազովստալի» արդյունաբերական գոտին ականազերծում են և ուսումնասիրում ուկրաինացիների դիրքերը

«Ազովստալ» գործարան
«Ազով» գումարտակի զորանոցները զբաղեցնում են Մարիուպոլի գործարանի արդյունաբերական գոտու ամբողջ տարածքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. Ազատագրված Մարիուպոլում գտնվող «Ազովստալ» գործարանի արդյունաբերական գոտու տարածքն ականազերծվում է, ուսումնասիրվում են ուկրաինացի գրոհայինների նախկին տեղակայման վայրերը, և ստուգվում են դիրքերը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Ազով» ազգայնական գումարտակի (որի մարտիկների դեմ ՌԴ-ում քրեական գործ է հարուցվել) և ուկրաինական զորքերի մյուս զինյալների զորանոցները ցրված են արդյունաբերական գոտու ամբողջ տարածքով՝ արտադրամասերում, նկուղներում ու վարչական շինություններում:
Այնտեղ կան զինապահեստներ, գրոհայինների համար նախատեսված հանգստի գոտիներ և բուժկետեր:
Բացի խորհրդային և ուկրաինական սպառազինությունից, զինանոցներում հայտնաբերվել են ՆԱՏՕ-ի անդամ երկրների սպառազինությունը փոխադրած բեռնարկղեր ու մարտական լրակազմեր՝ NLAW նռնականետներ, «Սթինգեր» համալիրներ, 338.Laputa հեռահար դիպուկահարների փամփուշտների 338 փաթեթներ և զենքի այլ տեսակներ։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 91-րդ օրը։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը մայիսի 20-ին հայտնեց, որ «Ազովստալի» տարածքն ամբողջությամբ ազատագրված է, ձեռնարկության ստորգետնյա կառույցները, որտեղ թաքնվում էին գրոհայինները, անցել են ռուսական զինված ուժերի լիակատար վերահսկողության տակ: