ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ, գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ առանց Անկարայի մտավախությունները փարատելու ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության որևէ գործընթացի մասին խոսք լինել չի կարող:
Շվեդիան և Ֆինլանդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ են ներկայացրել Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության սկսվելուց հետո` հրաժարվելով երկարամյա չեզոքությունից: Թուրքիան հայտարարել էր, որ չի կարող «այո» ասել ՆԱՏՕ-ին այդ երկրների անդամակցությանը քրդական խնդրի նկատմամբ նրանց մոտեցումների պատճառով։
«Հստակ ներկայացվել է, որ առանց մեր մտավախությունները փարատելու, որևէ գործընթացի մասին խոսք լինել չի կարող»,–ասել է Քալընը Անկարայում երկու երկրների պատվիրակությունների հետ բանակցությունների արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում:
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի վաղ հայտնել էր, թե ՆԱՏՕ-ն հակված է առճակատման, դրա ընդլայնումը չի ուժեղացնի անվտանգությունը Եվրոպայում։