Անվտանգության ապահովման հարցում ռուս սահմանապահների դերն ամենակարևորն է. Սյունիքի մարզպետ

Ռոբերտ Ղուկասյանը հանդիպել է Սյունիք այցելած Սերգեյ Կոպիրկինի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. Սյունիքում անվտանգության ապահովման հարցում ռուս սահմանապահների դերն ամենակարևորն է։ Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ հանդիպմանն ասել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։
Հայտնել ենք, որ Կոպիրկինն այսօր Սյունիք է այցելել, ծանոթացել սահմանային իրավիճակին։
Ղուկասյանը նշել է նաև Սյունիքի խոշոր ձեռնարկություններում ռուսական կապիտալի ներկայության մասին։
Սերգեյ Կոպիրկինն ասել է, որ հայ և ռուս ժողովուրդները կապված են պատմությամբ, մշակույթով, ավանդույթներով, և այդ կապերն ավելի ու ավելի ամրապնդել է պետք․ «Ինչ վերաբերում է Սյունիքին, մարդիկ այստեղ միայն լսելով չէ, որ գիտեն այդ կապերի մասին, նրանք ամեն օր տեսնում են դա»։

Հանդիպմանը ներկա՝ Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը նույնպես նշել է անվտանգության առումով ՌԴ սահմանապահների ներկայության կարևորությունը համայնքի համար։

Քննարկվել են տնտեսական, ներդրումային առավել ակտիվ համագործակցությանը, երկկողմ ուղղությամբ զբոսաշրջության զարգացմանը, ենթակառուցվածքներին վերաբերող եւ այլ հարցեր։
Հանդիպմանը ՌԴ առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն առեւտրատնտեսական հարաբերությունների մասին խոսելիս հայտնել է, որ ռուսական կապիտալով ներդրումների ծավալով ՀՀ-ում Սյունիքը Երևանից հետո երկրորդն է։ Նա նաև ասել է, որ ռուսական կողմը պատրաստակամ է զարգացնելու երկրների միջև միջմարզային համագործակցությունը։