Զինվորի տան տղաներից 7-ը հունիսից հաշվապահություն կսովորեն

Զինվորի տունը և «Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն» հիմնադրամը գործակցության հուշագիր են ստորագրել
Տղաներից 9-ը արդեն իսկ սովորում են խոհարարություն, ռուսերեն, ատամնատեխնիկի հմտություններ և վարսավիրություն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. Զինվորի տուն վերականգնողական կենտրոնի տղաներից 7-ը հերթական ուսումնական ծրագրով հունիսից հաշվապահություն կսովորեն։ Տեղեկությունը հրապարակվել է կենտրոնի ֆեյսբուքյան էջում։
Նշվում է, որ Զինվորի տունը և «Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն» հիմնադրամը գործակցության հուշագիր են ստորագրել:
«Մեր տղաներից 9-ը հիմնադրամում արդեն սովորում են խոհարարություն, ռուսերեն, ատամնատեխնիկի հմտություններ և վարսավիրություն»,–նշված է հաղորդագրության մեջ։
Շեշտվում է, որ տղաներից մեկին հիմնադրամը նաև դրամական օժանդակություն է ցուցաբերել՝ սեփական վարսավիրանոցը կահավորելու և մասնագիտական պարագաներ ձեռք բերելու նպատակով: