ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ համատեղ խորհրդատվական խումբ է ստեղծում։
«Այսօր ուրախությամբ տեղեկացնում եմ, որ ՆԱՏՕ–ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ մենք խորհրդատվական աշխատանքային խումբ ենք ստեղծում։ Խմբի նպատակն է Ուկրաինայի համար հուսալի և արդյունավետ անվտանգության երաշխիքների վերաբերյալ կոնկրետ խորհուրդների մշակումը։ Խմբի աշխատանքներին մասնակցելու կհրավիրվեն անվտանգության, քաղաքականության և դիվանագիտության ոլորտի առաջատար գործիչներ, ինչպես նաև գիտնականներ»,– Երմակի խոսքն է մեջբերում Զելենսկու գրասենյակը։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 90-րդ օրը։