Կապիկի ծաղիկի դեմ արդյունավետ պատվաստանյութ կա՞. ԱՀԿ-ի պատասխանը

Լաբորատորիա
Կազմակերպության տվյալներով` ոչ էնդեմիկ երկրներում կապիկի ծաղիկով վարակվելու 131 դեպք է գրանցվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ենթադրում է, որ ծաղիկ հիվանդության դեմ պատվաստանյութն արդյունավետ է նաև կապիկի ծաղիկի համար։ Ժնևում լրագրողների հետ զրույցում այդ մասին ասել է ԱՀԿ-ի արտակարգ իրավիճակների ծրագրի՝ ծաղիկի դեմ պայքարի քարտուղարության ղեկավար Ռոզամունդ Լյուիսը։

«Նախորդ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ծաղիկի դեմ պատվաստանյութերը մոտ 85 տոկոսով կարող են արդյունավետ լինել կապիկի ծաղիկի դեմ պայքարում։ Սահմանափակ հետազոտություններ են իրականացվել մոտավորապես այն ժամանակ, երբ վերացել է ծաղիկ հիվանդությունը»,- ասել է Լյուիսը։

Նա ընդգծել է, որ ԱՀԿ-ն հստակ տվյալներ չունի` այդ պատվաստանյութը կապիկի ծաղիկի դեմ պայքարում արդյունավետ է, թե ոչ։ Կազմակերպության վերջին տվյալներով` ոչ էնդեմիկ երկրներում կապիկի ծաղիկով վարակվելու 131 դեպք է գրանցվել։
Հայաստանում կապիկի ծաղիկով վարակվածության ոչ մի դեպք չի արձանագրվել. ԱՆ