ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. Իրանի ռազմաօդային ուժերի կործանիչն ընկել է Սպահան նահանգում, հայտնում է Tasnim-ը։
Գործակալության տվյալներով՝ F-7 կործանիչն այսօր առավոտյան ընկել է այն տարածքում, որտեղ զորավարժություններ են իրականացվում։
Նշվում է, որ ռազմական ինքնաթիռի երկու օդաչուներն էլ զոհվել են։