ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն ուկրաինական հակամարտության պատճառով երկրում արտակարգ դրություն է հայտարարել։ Տեղեկությունը հայտնում է Bloomberg-ը։
Արտակարգ դրության մասին որոշումն այսօր հաստատվել է Հունգարիայի խորհրդարանում և ուժի մեջ կմտնի կեսգիշերից։
«Արտակարգ դրությունը կառավարությանը հնարավորություն կտա մանևրելու և անհապաղ արձագանքելու հարևան Ուկրաինայում պատերազմի հետևանքներին»,- արտակարգ դրություն հայտարարելու մասին իր տեսաուղերձում ասել է Օրբանը:
Տեսաուղերձը հրապարակվել է Հունգարիայի վարչապետի ֆեյսբուքյան պաշտոնական էջում։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 90-րդ օրը։