Երևանի «Փյունիկը» դարձավ Հայաստանի չեմպիոն

Երևանի «Փյունիկը» դարձավ Հայաստանի չեմպիոն
Նախորդ անգամ «Փյունիկը» չեմպիոն էր դարձել 7 տարի առաջ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը 15-րդ անգամ նվաճեց Հայաստանի չեմպիոնի տիտղոսը։
Հայաստանի Պրեմիեր լիգայի նախավերջին խաղում «Փյունիկն» ընդունեց «Արարատին» և 1։0 հաշվով հաղթեց մրցակցին։ Խաղի միակ գոլը 30-րդ րոպեին խփեց կոտդիվուարցի ֆուտբոլիստ Սերժ Դեբլեն:
Նախորդ անգամ «Փյունիկը» չեմպիոն էր դարձել 2015 թվականին։
31 խաղից հետո ակումբը 74 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
«Մխիթարյանն ինձ ասել է, որ պատրաստ է խաղալ եզրափակիչում, ես վստահում եմ նրան». Մոուրինյո