Դժբախտ դեպք Երևանում. մայրը հայտնել է, որ դուստրը նետվել է պատշգամբից

Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. Այսօր ժամը 02։50-ի սահմաններում Երևանում՝ ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Փափազյան փողոցի շենքերից մեկի բակում դի կա, գրում է Shamshyan.com–ը։
Դեպի վայր ժամանած ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նշված փողոցի բնակիչ 51-ամյա Քրիստինե Պ-ն է, որը, ըստ վերջինիս մոր հայտարարության, ինքնասպանություն է գործել՝ իրենց տան պատշգամբից ցած նետվելով։
Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։