Չնախատեսված վայրում թափված աղբի համար տուգանքը կավելանա 10 անգամ. քաղաքապետարան

Աղբաման
Քաղաքապետարանն առաջարկում է չնախատեսված վայրում աղբ թափելու համար ավելի խիստ պատժել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. Չնախատեսված վայրում թափված աղբի համար տուգանքը կավելանա տասն անգամ։ Քաղաքային իշխանության մշակած համապատասխան օրինագիծը կներկայացվի կառավարության քննարկմանը: Ավագանու այսօրվա նիստում այդ մասին հայտնեց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։
«Վարչական իրավախախտումների մասին օրենքում փոփոխություններ կատարելու օրինագիծը մինչև հաջորդ ուրբաթ կներկայացվի կառավարությանը»,- ասաց նա։
Սարգսյանը նշեց` հիմա տուգանքը 5 հազար դրամ է, առաջարկվում է դարձնել 50 հազար։
Երևանի քաղաքապետարանը տուգանել է բարձրահարկ շենքի պատուհանից աղբ նետող քաղաքացուն