ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի -Sputnik. Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչը երկօրյա պաշտոնական այցով կժամանի Հայաստան: Տեղեկությունը հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից ։
Չեռնոգորիայի պատվիրակությունը` Ջուկանովիչի գլխավորությամբ, մեր երկիր կայցելի մայիսի 26-27-ը:
Վարչապետը հանձնարարել է ՀՀ ԱԳՆ ղեկավարին, ինչպես նաև պետական արարողակարգի ծառայության պետին նախապատրաստվել Ջուկանովիչի այցին: