ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի - Sputnik. Ռուսական ավիացիան բարձր ճշգրտության հրթիռներով Ուկրաինայում ոչնչացրել է ամերիկյան М-777 հաուբիցի արկերի խոշոր պահեստը։ Տեղեկությունն այսօր հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
Նրա խոսքով՝ մեկ օրվա ընթացքում օդային բազավորման բարձր ճշգրտությամբ հրթիռներով խոցվել են կառավարման երեք կետ, կենդանի ուժի ու ռազմական տեխնիկայի կենտրոնացման 36 շրջան, Սոլեդար բնակավայրի շրջանում 14-րդ մեքենայացված բրիգադի ինքնագնաց հրետանային դիվիզիոնը, ինչպես նաև զինամթերքի վեց պահեստ, այդ թվում՝ ամերիկյան М-777 հաուբիցների մոտ 155 մմ արկերի մեկ խոշոր պահեստ:
Կոնաշենկովը հայտնել է նաև, որ ՌԴ հրթիռային զորքերը ոչնչացրել են ուկրաինական զորքերի կառավարման 84 կետ, խոցել են կենդանի ուժի և տեխնիկայի կուտակման 463 շրջան, ոչնչացել են կրակային դիրքերում 137 հրետանային և ականանետային ստորաբաժանում, 13 տանկ և ԲՄՊ, «Գրադ» համազարկային հրթիռային կայանքներ և զինամթերքի երեք պահեստ:
Բացի այդ, ՌԴ օդատիեզերական ուժերը մեկ օրում ոչնչացրել են ավելի քան 210 ազգայնականի, շարքից հանել 31 միավոր տեխնիկա։
Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքում ռուսական զորքերը ոչնչացրել են մինչև 5 հազար միավոր զրահատեխնիկա ու հրետանի:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 90-րդ օրը։