Արցախի հարցն ու դրոշը, փոխնախարարը, ցուցարարներն ու ոստիկանները. ակցիան` լուսանկարներով

Լուրջ խոսակցություն և լարված իրավիճակ՝ ՀՀ ԱԳՆ-ի շենքի մոտ։ Բազմաթիվ ոստիկաններ և հանրահավաքի անկոտրում մասնակիցներ։ Sputnik Արմենիայի ֆոտոլրագրողներն արձանագրել են այսօր ԱԳՆ-ի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի ամենավառ կադրերը։
Sputnik
1 / 19

Ընդդիմությունը շրջափակել էր ՀՀ ԱԳՆ-ի շենքը։

2 / 19

Իշխան Սաղաթելյանը դիմում է շենքը շրջափակած ընդդիմադիրներին։

3 / 19

Ակցիայի մասնակիցները Արցախի դրոշի նկարով կպչաթղթերով ապակուն գրեցին «Արցախ» բառը։

4 / 19

ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը մասնակցում է բողոքի ակցիային։

5 / 19

Ակցիայի մասնակիցները Արցախի դրոշի նկարով կպչաթղթերով ապակուն գրեցին «Արցախ» բառը։

6 / 19

Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցում է բողոքի ակցիային։

7 / 19

Ցուցարարները շրջափակել են ԱԳն-ի շենքը։

8 / 19

«Արցախ» բառը` ԱԳՆ-ի պատուհաններին

9 / 19

Իշխան Սաղաթելյանը ելույթ է ունենում ակցիայի ժամանակ։

10 / 19

Ընդդիմադիր պատգամավորները զրուցում են ԱԳՆ փոխնախարարի հետ։

11 / 19

ԱԳՆ-ի մոտ բազմաթիվ ոստիկաններ են կուտակվել։

12 / 19

«Դիմադրության» բողոքի ակցիան ՀՀ ԱԳՆ-ի մոտ

13 / 19

Ոստիկանները փորձում են կանխել ԱԳՆ շենքի շրջափակումը։

14 / 19

Լարված իրավիճակ ԱԳՆ-ի շենքի մոտ

15 / 19

Ընդդիմության բողքի ակցիան

16 / 19

Լարվածություն ստեղծվեց ցուցարարների և ոստիկանների միջև։

17 / 19

ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին` Լևոն Քոչարյանը, մասնակցում է բողոքի ակցիային։

18 / 19

Լարված իրավիճակ ցուցարարների և ոստիկանների միջև

19 / 19

Բողոքի ակցիային մասնակցող քաղաքացին իր ուսերին կրում է Արցախի դրոշը։

«Դիմադրություն» շարժումն ու շարժման կողմնակիցներն այսօր առավոտյան երթով շարժվեցին դեպի ՀՀ ԱԳՆ-ի շենք, որպեսզի շրջափակեն այն և ստանան քաղաքացիներին հուզող հարցերի պատասխանները։ Նշենք, որ նրանք դժգոհ են ապրիլի 22-ին Բրյուսելում կայացած Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի արած հայտարարությունից, որում չի կիրառվում «Լեռնային Ղարաբաղ» եզրույթը, այլ օգտագործվում է միայն «Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության անվտագություն» բառակապակցությունը։

«Դիմադրություն» շարժման ղեկավարներից Իշխան Սաղաթելյանի խոսքով` կա առաջարկություն, որ ԱԺ ընդդիմադիր պատգամավորները բարձրանան ԱԳՆ և մոտիկից բոլոր պաշտոնյաներին փոխանցեն մարդկանց ուղերձը, որ Արցախը հանձնելու իրավունք չունեն, և որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։

Բազմամարդ երթով գալով ԱԳՆ` ընդդիմադիրները շրջափակեցին շենքը։ Ապա որոշ պատգամավորներ ներս մտան։ Նրանք զրուցեցին ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանի հետ` պնդելով, որ նա վստահեցնի` Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Փոխնախարարը լսեց նրանց ասելիքը, սակայն որևէ հարցի չպատասխանեց։
Դրսում լարված իրավիճակ ստեղծվեց ցուցարարների և ոստիկանների միջև։ Այնուամենայնիվ, ցույցի մասնակիցներին հաջողվեց ԱԳՆ-ի շենքի պատուհանին Արցախի դրոշի կպչաթղթերով գրել «Արցախ» բառը։
Հիշեցնենք, որ Սաղաթելյանը երեկ հայտնել է, որ այսօր ժամը 19։00-ին հանրահավաք են անցկացնելու Էրեբունի վարչական շրջանում, Սասունցի Դավթի արձանի մոտ։ Նրա խոսքով` շաբաթվա ընթացքում ընդդիմության հանրահավաքները հրավիրվելու են Երևանի տարբեր վարչական շրջաններում։
Մայիսի 2-ից ի վեր` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության երթեր ու հանրահավաքներ, այլ միջոցառումներ։ Ընդդիմադիրները պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։