ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանի խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին, տեղեկությունը հայտնում է ՔԿ-ն։
Հայտնել ենք, որ Ախոյանին մեղադրանք է առաջադրվել՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր hնչեցնելու, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու, քարոզելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածի 1-ին մասով):
«Նախաքննությունն ավարտվել է։ Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին»,- նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ Ախոյանի փաստաբան Բենիկ Գալստյանը մանրամասներ է հայտնել քննության առարկա դեպքի մասին` ասելով, որ մեղադրանքի էությունը փաստացի այն է, որ Ախոյանն իր «լայվերից» մեկում ասել է՝ արցախցիների նկատմամբ ատելություն տարածող կենդանիները պետք է պատժվեն: